«Քարոզարշավին չենք հետևում». Էդմոն Մարուքյան

«Ասել ենք, որ քարոզչության մեջ չենք մտնելու, հետևաբար որևէ կերպ չենք կարող մեկնաբանել՝ վտանգ կա՞, թե՞ ոչ, որ ԱՅՈ-ի հանրաքվեն կարող է չկայանալ»,- ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Արձագանքելով «Լուսավոր Հայաստանի» վերաբերյալ մամուլում հայտնվող լուրերին՝ Մարուքյանը նշեց. «Նյութ էր հրապարակվել, որ ԱՅՈ-ի շտաբի վրա ԼՀԿ գրություն կա, և գանգ է նկարված. դա տարածվել էր սոցցանցերում: Ինձ հետ կապ է հաստատել ԱՅՈ-ի շտաբի ղեկավար Սուրեն Պապիկյանը և ասել, որ որևէ կապ չունեն և կհետևեն, որ նման բան չլինի»:

Մարուքյանի կարծիքով՝ հանրաքվեն կկայանա, քանի որ հանձնաժողովներն էլ, տեղամասերն էլ ձևավորված են: Նա նաև ընդգծեց, որ քարոզարշավին չեն հետևում, խախտումներն էլ չեն կարող արձանագրել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ