Շոկոլադե «կորոնավիրուս»՝ Ֆրանսիայից

Կորոնավիրուսի 3D մոդելից ոգեշնչված՝ ֆրանսիացի շոկոլադագործ Ժան-Ֆրանսուա Պրեսը հաճելի անակնկալ է մատուցել Ֆրանսիայի արևմտյան Ֆինիստեր դեպարտամենտի բնակիչներին:

Նա վիրուսի տեսքով կարմիր նուշով շոկոլադե գնդակներ է պատրաստել՝ փորձելով քաղցր «կորոնավիրուսներով» ժպիտ առաջացնել մարդկանց մեջ այս դժվար ժամանակներում:

Գնորդները խոստովանել են, որ շոկոլադե «կորոնավիրուսը» լավագույն հակաթույնն է նոր վարակի տարածման պատճառով առաջացած վախի ու խուճապի դեմ:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ