Ճանապարհային ոստիկանների անակնկալը կին վարորդներին

Ավանդույթի համաձայն` մարտի 8-ին ճանապարհային ոստիկանությունն իրականացրեց հատուկ ծառայություն։

Կանգնեցվում էին բոլոր այն մեքենաները, որոնց վարորդները կանայք էին։
Բայց ոչ մի արձանագրություն ու տուգանք. ճանապարհային ոստիկանները շնորհավորում էին կանանց՝ Գարնան ու գեղեցկության տոնի առթիվ և ծաղիկներ նվիրում։

Ճանապարհային ոստիկանները կին վարորդներին մաղթեցին երջանկություն, բազում ժպիտներ և, իհարկե, կանաչ ճանապարհ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ