Փաշինյան-Միշել հանդիպումը՝ առանց ձեռքսեղմման

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական խորհրդի նախագահ  Շառլ Միշելի հանդիպումը կորոնավիրուսի տարածման պատճառով մեկնարկել է առանց ձեռքսեղղման: Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է վարչապետը:

Նշենք, Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Բրյուսելում է: Հայաստանի վարչապետը հանդիպումներ կունենա Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելի հետ։

Բրյուսել այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը կհանդիպի Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ Դոնալդ Տուսկի հետ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ