Էս էլ ձեզ ապացույց… Ռուսները չեն վախենում Ծաղկաձորից, իսկ Մենք վախենում ենք

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ճիշտ չի համարում կորոնավիրուսի պոտենցիալ կրող համարվող մարդկանց Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցում մեկուսացնելը:

Խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում Ծառուկյանը նկատեց, որ այդ որոշումից հետո Ծաղկաձորում իրենց հանգիստը անցկացնել ցանկացող զբոսաշրջիկները չեղարկել են ամրագրումները:

«Գնացեք Ծաղկաձոր, ամբողջ տուրիստական գործակալություններին հարցրեք, մարդիկ տոմսերը հետ են վերցրել, հյուրանոցները լրիվ դատարկ են», — ասաց նա:

Կիրակի օրը ՀՀ-ում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվելուց հետո Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցում մեկուսացվել էր 32 մարդ։

Տեսանյութում պարզ երևում է, որ Ծաղկաձորում տուրիստների հոսքը բնավ չի նվազել․

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ