«Հայտարարում ենք օձի պորտից ջուր խմելու տարի»․ Նիկոլ Փաշինյանի մատնանշած վայրի մասին ավելի մանրամասն

«Հայտարարում ենք օձի պորտից ջուր խմելու տարի»․ Նիկոլ Փաշինյանի կատակն ու դիտարկումները 

Իսկ ինչ գիտենք այդ վայրի մասին , ինչ ավանդություններ են պատմում այդ առեղծվածային տեղանքի մասին։

Լոռու մարզի հրաշքներից է Օձի պորտը: Ըստ ավանդություն` գյուղի ձորակի աջ կողմում կար մի դպրոց, որտեղ իր յոթ աշակերտներին կրթում էր մի ծերունի իմաստուն ճգնավոր: Ձորակի ձախ կողմում ՝ լեռան լանջին հայտնվում է սարսափելի վիշապը և նրա արձակած ձայներից ամեն ինչ պապանձվում է: Մի օր գյուղացի մի կին սափորն ուսին իջնում էր լեռան լանջով և, տեսնելով ահավոր հրեշին, իսկույն քարանում է:

Ճգնավորը աշակերտներից մեկին ուղարկում է պարզելու, թե ինչ է պատահել: Աշակերտը չի վերադառնում և այդպես բոլոր յոթ աշակերտներն էլ վիշապի բաժինն են դառնում: Դպրոցից դուրս է գալիս ծերունին փնտրելու իր աշակերտներին: Հրաշագործը գավազանով խփում է վիշապի գլխին ու ասում. «Քա՛ր դառնաս, աղբյուր բխի քո սրտից՝ հիվանդի համար դե՛ղ դառնաս»: Սուրբ իմաստունի ասածը իսկույն կատարվում է:

Լեռան լանջով, կարծես թե, «սողում են» երկու վիշապները: Դրանք քարային ապարաշերտային երակներ են՝ մեկը ավելի երկար ու հաստ, իսկ մյուսը՝ կարճ ու բարակ: «Մեծ վիշապից» բխում են երկու աղբյուր, որոնք ամառվա տապին հոգնած ճամփորդին տալիս է սառնորակ ջուր, այն տարբերությամբ, որ մեկը սովորական ջուր է, իսկ մյուսն ունի բուժիչ հատկություն:

Արևմտյան կողմից բխող ջուրը շատ բարակ է, կոչում են «օձի պորտ»: Այն ունի բուժիչ հատկություններ, որոնք պայմանավորված են նրա հանքային ջուր լինելու հարմարանքով: Ջուր, որտեղից օգտվում են ոչ միայն տեղացիները, այլ նաև բոլորը…

Ասում են, որ մի ժամանակ սափորն ուսին կին-ժայռը պարզ երևում էր, բայց 1939 թվականին այն քանդվել, իսկ քարերով անասունների համար գոմեր են կառուցվել: Տեսարանը հիասքանչ է ու անզուգական՝ գողտրիկ բնակավայր, վեհաշուք վանական համալիր, գեղատեսիլ ձորակ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ