Վերջին շրջանում, որոշ լրատվամիջոցներ ակտիվորեն հրապարակումներ են անում․ Ուշադրություն կարևոր հայտարարություն է

Վերջին շրջանում, որոշ լրատվամիջոցներ ակտիվորեն հրապարակումներ են անում`
Հեղափոխության Պահապաններ նախաձեռնության գործունեության և դրա հիմնադիրների մասին։ Հաճախ չափազանցված, իսկ երբեմն էլ` բացահայտ կեղծ և սուտ տեղեկություններ են հրապարակվում Նախաձեռնության վերաբերյալ։

Փորձ է արվում տարբեր վարկաբեկված անձանց կապել մեր խմբի հետ, այդ մարդկանց անհաջող հայտարարությունները ներկայացնել` իբրև Հեղափոխության Պահապաններինը։ Աբսուրդի հասնող հայտարարություններով փորձում են հնարավոր բոլոր միջոցներով մեզ վարկաբեկել` կտրելով կոնտեքստից Խմբի հիմնադիրների հայտարարությունները, փորձ է արվում մեզ ներկայացնել որպես տեռորիստական խումբ։ Առհասարակ խմբի հետ ՈՉ ՄԻ կապ չունեցող անձանց ներկայացնելով Խմբի հիմնադիր, մոլորության մեջ են փորձում գցել Մեր Հայրենակիցներին։

Ուստի, Նախաձեռնությունը հարկ է համարում Հայաստանյան ԶԼՄ֊ներին այսպես ասած` առաջին ձեռքից ներկայացնել ճշմարիտ տեղեկությունները։

Խմբի Հիմնադրում՝
2020 թ. Հունվարի 18֊ին կայացավ Հեղափոխության Պահապաններ նախաձեռնության առաջին հանրահավաքը, որը տեղի ունեցավ Երևանի «Հաղթանակի զբոսայգում`«Մայր Հայաստան» հուշարձանի մոտ։ Այդ օրը նախաձեռնությանը անդամագրվեց 300֊ից ավելի քաղաքացի. այդպիսով ձևավորվեց Խումբ, որը մինչ օրս համալրվում է նոր անդամներով (անդամների ներկայիս թիվը շեշտակի ավելացել է, սակայն համարվում է Խմբի ռազմավարական գաղտնիք և հրապարակման ենթակա չէ)։ Այդ օրվա հանրահավաքը լուսաբանվել է «1in.am», «Արմենիա», մի շարք այլ լրատվամիջոցների, «ֆեյսբուք» սոց. կայքի օգտատերերի ուղիղ եթերներով։

Խմբի նախաձեռնողները

Նախաձեռնության հիմնադիրներն են՝
Hayk Stepanyan

Ваик Хандилян

Շուտով կներկայացվի նաև Նախաձեռնության գերագույն խորհրդի անդամների ցուցակը, որը կհրապարակվի Հեղափոխության Պահապաններ խմբի ֆեյսբուքյան պաշտոնական էջում.մինչ այդ, խմբի անունից կարող են հանդես գալ միայն վերը նշված հիմնադիրները։ Մնացած բոլորը, ովքեր հայտարարություններ կանեն կամ հանդես կգան ելույթներով` Հեղափոխության Պահապաններ խմբի անունից, այս կամ այն կերպ կկապեն իրենց մեզ հետ, ստում են և չունեն խմբի անունից հանդես գալու ոչ մի իրավունք։
Պաշտոնական հայտարարությունները արվում են Խմբի կամ հիմնադիրների ֆեյսբուքյան էջերում։ Կամ անձամբ հիմնադիրների կողմից։

Կոչ ենք անում,Մեր մասին տեղեկություններ տարածողներին օգտվել Խմբի պաշտոնական կայք էջից։ Միևնույն ժամանակ զգուշացնում ենք, որ զրպարտանք, կեղծ տեղեկություն տարածողները պատժվելու են ամենայն խստությամբ։
Հիշեցնում ենք, որ Հեղափոխության Պահապանները շարունակելու են իրենց առաքելությունն իրականացնել, պաշտպանելով Հեղափոխության գաղափարները։ Սեփական խղճի թելադրանքով և գործող օրենսդրության շրջանակներում։ Գործադրելու են ողջ ներուժը` դիմակայելու բոլոր հակապետական ուժերին, իսկ հարկ եղած դեպքում` դիմելու է ծայրահեղ միջոցների` կանխելու Պետության դեմ իրականացվող հանցագործությունները։ Խումբը կարգավորվում է ներքին օրենսդրությամբ, ենթարկվելով վերը նշված հիմնադիրներին և Հեղափոխության Առաջնորդ ՀՀ Վարչապետ, Գերագույն Գլխավոր հրամանատար Նիկոլ Փաշինյանին։

Հարգանքներով` Խմբի Հիմնադիրներ՝
Հայկ Ստեփանյան
Վահե Խանդիլյան

Կոչ ենք անում անդամներին և համակիրներին, այս նյութով կիսվել էջերում, ուղարկել լրատվամիջոցներին։

⛔️ Ուշադրություն կարևոր հայտարարություն է⛔️⛔️ԿԻՍՎԵՔ⛔️Վերջին շրջանում, որոշ լրատվամիջոցներ ակտիվորեն հրապարակումներ են…

Posted by Ваик Хан on Saturday, March 7, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ