«Ինչու՞ են բուկլետները կապույտ.գալուբոյների քարոզ ա՞, ինչ ա՞». Լիա Ավետիսյան

Հիշեցնենք, որ ավելի վաղ Լիա Ավետիսյանը հարցազրույցներից մեկի ժամանակ , ասել էր․

«Հայաստանում հիմա ամեն ինչ հնարավոր է։ Ոչ մի բանի վրա էլ կարելի է չզարմանալ։ Ես չեմ պատկերացնում, որ կարելի է գալ իշխանության և հետո պահանջել 100 օր, որպեսզի մարդկային պատկերացում լինի, թե ինչ պետք է արվի։ Ուրեմն՝ պլան և նպատակ ունեին, գիտեին, թե միջոցներն ինչպես պետք է կառավարել։ Բաներ կան, որ ես չեմ հասկանում և չեմ ընդունում»,- ընդգծեց Ավետիսյանը։

«Կրթության և գիտության նախարարը և փոխվարչապետը առաջարկում են օրինականցնել մարիխուաննան։ Դա այն ոլորտից է, որը չէր կարող սպասելի լինել, բայց այսօր հնարավոր է։ Կոչ են անում «հայ եկեղեցու պատմություն» առարկան հանել դասագրքերից, մինչդեռ ամբողջ մեր հայոց պատմությունը գրել են եկեղեցականները, գիտությունն է զարգացել եկեղեցիների ներքո։ Այսինքն՝ մենք այսօր սյուրպրիզներով լի նորությունների ժապավեն ենք ստանում»,- շեշտեց նա։

«Սիրո և համերաշխության հեղափոխությունը բերեց այն բանին, որ թե յութուբի տեսանյութերի տակ, թե ֆեյսբուքում մարդիկ իրար անիծում են, ինչը երբեք չէր եղել»,- հավելեց Լիա Ավետիսյանը։

Ավելի մանրամասն՝ տեսանյութում․

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ