Անի Քոչարը Գերմանիայից վերադառնում է հայրենիք՝ հանրաքվեին մասնակցելու, «ԱՅՈ՛» ասելու համար

Ժամանակին մեծ հայտնիություն ունեցող «Ես եմ» երիտասարդական ամսագրի գլխավոր խմբագիր եւ մանեքենուհի Անի Քոչարը, որն արդեն մի քանի տարի է՝ բնակություն էր հաստատել Գերմանիայում, վերադառնում է հայրենիք:

Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում՝ գրելով.

«Ես գալիս եմ ասելու` ԱՅՈ.
Հայաստան, իմ սեր, գարունն ինձ համար քեզնով է գալիս: Հաշված ժամեր և ես կրկին կշնչեմ քեզ»: Անի Քոչարը նաեւ լուսանկարներ է հրապարակել Դյուսելդորֆի միջազգային օդանավակայանից:

Ես գալիս եմ ասելու` ԱՅՈ 💓Հայաստան, իմ սեր, գարունն ինձ համար քեզնով է գալիս: Հաշված ժամեր և ես կրկին կշնչեմ քեզ 🇦🇲

Posted by Ani Qochar on Saturday, March 7, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ