101-ամյա չինացին կնոջը միայնակ չթողնելու համար հաղթահարել է կորոնավիրուսը

Չինաստանում 101-ամյա ծերունին 7 օրում հաղթահարել է կորոնավիրուսը: Այս մասին հայտնում է DailyMail-ը:

Դայ անունով ուհանցին իր ծննդյան տարեդարձը նշելուց օրեր անց հիվանդացել է կորոնավիրուսով: Հիվանդանոցում 7 օր անցկացնելու ընթացքում ծերունին միայն խոսել է իր 92-ամյա կնոջ մասին: Չինացին ցանկություն է ունեցել արագ ապաքինվել ու վերադառնալ կնոջ մոտ՝ նրա մասին հոգ տանելու համար:

Տղամարդուն բուժող բժիշկը՝ Լի Լայը, հայտնել է, որ ծերունին առույգ տեսք ուներ, երբ նրան դուրս էին գրում հիվանդանոցից:

Նյութի աղբյուր՝ shantnews.am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ