Նորածնից հրաժարված մայրը մտափոխվել է

Էջմիածնում նորածնից հրաժարված կինը մեկ ամիս անց մտափոխվել է: Մարզպետարանից մինչև հասարակական կազմակերպություններ փորձել են համոզել երիտասարդ մայրիկին չհրաժարվել երեխայից, բայց երիտասարդ մոր սիրտը ավելի շատ շարժել է այն տեսանյութը, որը վերնագրված էր՝ «Ծննդատանը նշում են լքված երեխայի մեկամսյակը»:

Կինն ընդունել է օգնության առաջարկն ու հիմա երեխայի հետ բարի տնակում է:

«Բարի մամա» հասարակական կազմակերպությունը շարունակում է համոզել երեխաներից հրաժարված մայրերին՝ վերանայել դիրքորոշումը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ