«Բոլոլայի» հեղինակը՝ կորոնավիրուսի, հանրաքվեի և իր հանրաճանաչության մասին

Մայրաքաղաքի 46 համարի միկոավտոբուսի արդեն նախկին վարորդ Ռուստամը ղեկին ծխելու և իրենից ծխախոտը հանգցնել պահանջող քաղաքացու հետ վիճելու համար քաղաքապետարանի և երթուղին սպասարկող «Առավել» ՍՊԸ-ի համատեղ քննարկման արդյունքում աշխատանքից հեռացվել է:

Երբ քաղաքապետարանի դիմաց փորձում էինք հարցի շուրջ զրուցել քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանի հետ, այդ ընթացքում այստեղ եկավ նաև սկանդալի կենտրոնում հայտնված վարորդը՝ իր վրդովմունքը հայտնելու և պահանջելու հանդիպում քաղաքապետ Հայկ Մարությանի հետ:

«Նիկոլ ջան, ես Երրորդ գյուղացի եմ, դու մեր մոտ ապրել ես: Հայկո ջան, կողից կարաք ճշտել, նորմալ մարդ եմ: Ոչ մեկին ոչ մի բան չեմ արել, ախպերս», — քաղաքապետարանի մոտ ասում էր վարորդը։

Վարորդ Ռուստամը, ով հրաժարվեց հայտնել իր ազգանունը, երեկվա միջադեպը յուրովի է մեկնաբանում․ մինչ ակտիվիստը տեսախցիկ է միացրել, երթուղայինում այլ զարգացումներ են եղել․ — «Ավել բաներ ասեց, նոր նկարեց: Մինչև էդ իջավ, իրան ասին՝ կտամ գլուխդ կջարդեմ, սումկեն կտամ գլխիդ, ինքն էլ ասում ա՝ հլը փորձի, հետո էլ չեմ ուզում ուրիշ բաներ ասեմ»։

Ռուստամի պնդմամբ, նախքան ծխախոտ վառելը մի քանի անգամ ստուգել է ուղևորների հնարավոր արձագանքը․ — «Մինչև էդ քանի հատ զաժիգալգեն ճտցրել եմ առանց սիգարետ վառելու: Ձեն չի հելե: Տեսա ձեն չկա, բան չեն ասում»:

Նա աշխատանքից հեռացումը համարում է իր իրավունքների ոտնահարում․ — «Վարչապետի հետ գործ ունեմ: Եթե չկա, ասեմ՝ բոլոլա ըլնելու ու ահավոր բազար, շատ բոլոլա ըլնելու»:

Վարորդից ծխախոտը հանգցնել պահանջող քաղաքացիական ակտիվիստ Անի Խաչատրյանը հրաժարվեց հավելյալ մեկնաբանություններ տալ:

Իսկ Ռուստամը քաղաքապետարանից մոտից հեռացավ առանց Հայկ Մարությանի հետ հանդիպելու: Քիչ անց էլ ոստիկանությունից հայտնեցին, որ նա նույնիսկ վարորդական վկայականի համապատասխան կարգ չունի և ընդհանրապես հասարակական տրանսպորտ չի կարող վարել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ