«Այդ ե՞րբ եք տեսել ես տակից ինչ-որ բաներ անեմ». Սուրեն Պապիկյան

«Վերջերս հայտարարություններ են հնչում, որ մարզպետերը իրենց մոտ են հրավիրում համայնքապետերին և հրահանգում աշխատել «Այո»-ի օգտին, ստուգվե՞լ են այդ հայտարարությունները, որքանո՞վ են դրանք համապատասխանում իրականությանը»,-այս մասին «Այո»-ի շտաբի ղեկավար, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին հարց ուղղեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանը:

Ի պատասխան Պապիկյանն ասաց, որ այն իրականությունը, որը խեղաթյուրվում է, դրա համար յուրաքանչյուրը պետք է կրի առաջին հերթին քաղաքական պատասխանատվություն․

«Եթե կան այդպիսի փաստեր, խնդրում ենք, բարձրաձայնել, անվանական վկայակոչել այն անձանց, ովքեր նման քայլի են դիմել»:

Պապիկյանը բացառեց, որ իրենց քաղաքական ուժի, Այո-ի շտաբի ներկայացուցիչներից որևէ մեկի կողմից կարող է լինել նման հրահանգ։ ՀՀ քաղաքացուն տրված է հնարավորություն ապրիլի 5-ին քվեարկել իր խղճով, մտքով ու կամքով, որևէ մեկը չի կարող Հայաստանի քաղաքացու կամքին բռնանալ, բայց սա չի ենթադրում, որ մենք պաշտպանվելով պիտի ասենք, որ եթե դու համայնքապետ ես, չպիտի ուզենաս, որ Այո-ն հաղթի,- նշեց Պապիկյանը հավելելով, որ սահմանադրական փոփոխությունների շահառուն ՀՀ բոլոր քաղաքացիներն են։ Այդ երբ եք տեսել, ես տակից ինչ-որ բաներ անեմ, -հարց ուղղեց Պապիկյանը ի պատասխան այն հայտարարությունների, որ հնարավոր է տակից ինչ-որ հանձնարարականներ են տրվում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ