Բերման է ենթարկվել «Օշականցի Գեւորիկը»

Քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում հարուցված քրեական գործի շրջանակներում՝ մարտի 4-ին ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները Օշական գյուղի իր տնից բաժին բերման են ենթարկել, այսպես ասած՝ «օրենքով գող» 50-ամյա տղամարդու։

Այս մասին տեղեկանում ենք Ոստիկանության լրատվության ծառայությունից։

Բերման ենթարկվածը ներկայացվել է նախաքննական մարմնին։ Հանգամանքները պարզվում են։

NEWS.am-ի տեղեկություններով՝ բերման ենթարկվածը քրեական հեղինակություն «Օշականցի Գեւորիկ» մականունով հայտնի Գեւորգ Մելիքյանն է։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ