«Կրծքագեղձի քաղցկեղի բուժման թիրախային դեղամիջոցի գինը մարտի 1-ից իջել է 30 տոկոսով»․ Թորոսյան

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Ֆեյսբուքի էջում գրել է, որ առողջապահության նախարարության և շվեյցարական «Ռոշ» դեղագործական ընկերության միջև կնքված համագործակցության հուշագրի շրջանակում կրծքագեղձի քաղցկեղի բուժման թիրախային դեղամիջոց «Տրաստուզումաբի» (ապրանքային անունը` «Հերցեպտին») մանրածախ շուկայական գինը մարտի 1-ից իջել է 30 %-ով: Սա արդեն երկրորդ իջեցումն է. առաջին 10 % իջեցումը եղել էր մոտ մեկ տարի առաջ:

«Վերջին մեկ տարվա ընթացքում ունենք էական 40 % իջեցում:

Շուտով սկսվելու է նաև ազգային ծրագրի իրականացումը ամբողջությամբ պետական միջոցների հաշվին: Սպասում ենք դեղորարքի առաջին խմբաքանակի մատակարարմանը մոտակա մեկ ամսվա ընթացքում»,- գրել է Արսեն Թորոսյանը:

💊 Առողջապահության նախարարության և շվեյցարական Ռոշ դեղագործական ընկերության միջև կնքված համագործակցության հուշագրի…

Posted by Arsen Torosyan on Wednesday, March 4, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ