Ոստիկանապետի ու ԱԱԾ տնօրենի վերաբերյալ որոշումները վարչապետը կհրապարակի մարտի 19-ին

Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ պատգամավոր Արման Բաբաջանյանը, նշելով, որ մարտի 19-ին լրանում է  ՀՀ ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի  ժամանակավոր պաշտոնակատարների լիազորությունների օրենքով սահմանված 6 ամսյա ժամկետը, հետաքրքրվել է, թե ինչպե՞ս է վարչապետը գնահատում  համակարգի աշխատանքը:

Վարչապետն արձագանքեց՝ որոշում ունի և այն կհրապարակի մարտի 19-ին: Փաշինյաննն ընդգծեց, որ խնդիրներ կան ընդհանրապես իրավապահ համակարգում և այդ խնդիրների պատասխանատվությունը միայն այդ երկու մարմինների վրա չպետք է դրվի:

«Մենք ամբողջ պետական համակարգում խնդիրներ ունենք և դրանք լուծված չեն, քանի որ լուծման համար հարկավոր է ճշգրիտ ախտորոշում և որին մենք առնվազն մոտ ենք»,- նշել է վարչապետը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ