Հայաստանը լեռների, վանքերի և առեղծվածային վայրերի երկիր է. Singapore tatler ամսագրի անդրադարձը մեր երկրին

Singapore tatler ամսագրի՝ Հայաստանի մասին պատմող հոդվածում նշվում է, որ Հայաստանը լեռների, վանքերի և առեղծվածային վայրերի երկիր է: Ամսագրում նշվում է, որ Հայաստանը պարտադիր այցելելու երկրներից է:

Հոդվածագիրը նշում է, որ համեմատաբար քիչ բացահայտված այս տարածաշրջանն առաջարկում է արևելքի և արևմուտքի բացառիկ ուտեստներ:

«Հարուստ պատմություն, շքեղ տեսարժան վայրեր, նոր խոհանոց և մեծ թվով արկածներ, և այդ ամենը՝ առանց զբոսաշրջային մեծ հոսքի»:

Հեղինակը հիշեցնում է, որ ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը 2019 թվականին եկել էր կնքելու իր երեխաներին և ավելի լավ ճանաչելու հայկական ժառանգությունը:

Հոդվածագիրը նաև նշում է, որ Երևանը աշխարհի հնագույն քաղաքներից է, իսկ Հանրապետության հրապարակը, Կասկադը, Վերնիսաժը և այլ տեսարժան վայրեր անտարբեր չեն թողնի զբոսաշրջիկներին:

Հոդվածում առանձին անդրադարձ կա նաև հայկական խոհանոցին. ներկայացվել է լավաշը, տնական պատրաստված պանիրը, օրգանական բանջարեղենից պատրաստված աղցաններ, և խորհուրդ է տրվում այդ ամենը վայելել մաքուր հայկական ջրով, որը հոսում է հենց լեռներից:

«Եվ որպեսզի իրապես զգաք Հայաստանի պատմության խորությունը, անհրաժեշտ է քաղաքից դուրս գալ՝ տեսնելու հնագույն եկեղեցիները, վանքերը, որոնք ցրված են երկրի ամբողջ տարածքով: Երևանից 40 կմ հեռու է Գառնին՝ երկրում առկա միակ հեթանոսական տաճարը, որը տպավորիչ լեռնաշղթային ֆոնին է»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ