Հակառակորդի գործողության հետևանքով զինծառայողի առողջությանը հասցված վնասը կփոխհատուցվի

Ազգային ժողովում քննարկվում է Կառավարության ներկայացրած «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին և առողջությանը պատճառված վնասների հատուցման» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը:

Պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը ներկայացրեց, որ առաջարկվում է ընդլայնել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի շահառուների շրջանակը՝ հատուցում տրամադրել նաև այն զինծառայողներին, որոնց կյանքին կամ առողջությանը վնաս է հասցվել հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով:

«Անկախ այն հանգամանքից՝ դա եղել է մարտական գործողության ժամանակ, հատուկ առաջադրանք կատարելու հետևանքով, թիկունքում՝ զորամասում, եթե զինծառայողը վնասվածքը ստացել է հակառակորդի կողմից նախաձեռնած գործողության ընթացքում, կյանքին հասցված վնասն առաջարկվում է ներառել հիմնադրամի փոխհատուցման ցանկում»,- ասաց Բալայանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ