«Կասկածանքը դեռ պետք է ապացուցվի, այն ինձ հետ որևէ կապ չունի». Սեյրան Օհանյան

Ես այդ կասկածանքը չեմ ընդունում. ինձ հետ որևիցե կապ չունի: Այս մասին լրագրողներին հայտնեց պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

Նշենք, նա որպես կասկածյալ է ներգրավվել Հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործով: Կասկածվում է առանձնապես խոշոր արժողության գույքի վատնում կատարելու համար: Այն առնչվում է նախարարության ենթակայության «Ձորա ՀԷԿ»-ի օտարման գործարքին, որը կառավարության 2010 թվականի որոշման համաձայն՝ իրացվել է իրական արժեքից 1 մլրդ 46 մլն դրամ պակաս գնով:

«Ասում են, որ խափանման միջոց է  ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Ես ցուցմունք, ստորագրություն չեմ տվել, որովհետև ՀՔԾ-ում քանի՞ անգամ կարող եմ ես ստորագրություն տալ, չէ որ ես «Մարտի 1»-ի գործով էլ չհեռանալու մասին ստորագրություն ունեմ: ՀՔԾ-ն վերջին տարիների իր գործելաոճի շրջանակում խախտում է նախաքննական գաղտնիությունը: Կասկածանքը դեռ պետք է ապացուցվի»,- ասաց Օհանյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ