«Մարդիկ այս պահին նույնիսկ Ֆրանսիա չեն գնում». Ծաղկաձորի քաղաքապետ

«Մեզ մոտ գարնանը սովորաբար սեզոնային անկում է լինում, որը ավելի քան բնական է: Բայց առանձին հանգստացողների թվի նվազում չունենք»,-  ասաց Ծաղկաձոր համայնքի ղեկավար Արթուր Հարությունյանը՝ անդրադառնալով մեր այն հարցին, թե զբոսաշրջիկները նվազել են  կորոնավիրուսի պատճառով:

Նա նշեց, որ բնակիչների շրջանում խուճապ ևս չկա, քանի որ մարդիկ տեղեկացված են. «Կիրակի օրը մեզ մոտ էր Առողջապահության նախարարը, նաև վարչապետը՝  իր ընտանիքով, որպեսզի խուճապ չառաջանա»:

«Մեր հյուրերը սովորականի պես հանգստանում են, բնակիչներն էլ ապրում են բնականոն կյանքով: Երեկոյան մարդաշատ են լինում սրճարանները:  Իսկ, ընդհանուր առմամբ, հիմա  մարդիկ նույնիսկ Ֆրանսիա չեն գնում»,-ասաց նա:

Նշենք, որ կորոնավիրուսով հավանական հիվանդ մեր հայրենակիցները գտնվում են Ծաղկաձորի հյուրանոցներից մեկում: Այս օրերին մամուլում տեղեկատվություն էր տարածվել, որ հենց այդ պատճառով զբոսաշրջիկների թիվը նվազել է, նրանք մասսայական հեռանում են հանգստավայրից:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ