Հայաստանի խորհրդարանն անվտանգության հատուկ ռեժիմի է անցել

Հայաստանի Ազգային ժողովում մուտքի մոտ չափում են, առանց բացառության, բոլորի ջերմաստիճանը:

Խորհրդարանի բոլոր հարկերում տեղադրվում են հակասեպտիկով բալոններ են տեղադրված, որպեսզի բոլորը ցանկացողները կարողանան ախտահանել իրենց ձեռքերը:

Իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Հովհաննես Իգիթյանի կարծիքով` խորհրդարանականները նույնպես պետք է բուժզննում անցնեն` շենքի, աշխատակիցների եւ հյուրերի սանիտարահիգիենիկ անվտանգության ապահովման նկատառումներով: Այս միջոցները ձեռնարկվել են Հայաստանում նոր կորոնավիրուսի առաջին հաստատված դեպքի հայտնաբերումից հետո:

Հիշեցնենք, որ կիրակի երեկոյան Հայաստանում գրանցվել էր նոր կորոնավիրուսի առաջին հաստատված դեպքը: Հիվանդը հանրապետության 29-ամյա քաղաքացի էր, որը փետրվարի 28-ին կնոջ հետ Թեհրանից վերադարձել էր Հայաստան: Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցում վարակվածների հետ շփման մեջ եղած 31 անձ պահվել է կարանտինային պայամաններում: Կիրակի ՀՀ վարչապետն այդ պատճառով խնդրել էր չլքել Ծաղկաձորը եւ խուճապ չտարածել` հայտնելով, որ տեղեկություններ է ստացել, որ քաղաքացիները լքում են առողջարանային քաղաքը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ