Աննա Հակոբյանը՝ «Հայ մայրեր»-ի բարեգործական Գալա ընթրիքին

6 տարի առաջ իր գործունեությունը սկսած «Հայ մայրեր» բարեգործական ՀԿ-ն երեկ կազմակերպել էր ամենամյա  Բարեգործական Գալա ընթրիք, որի նպատակն է մի հարկի համախմբել կազմակերպության աջակից անհատներին՝ միասին ամփոփելու ընթացիկ տարիներին կատարված աշխատանքը, գրանցած արդյունքներն ու հետագա անելիքները:

Միջոցառմանը ներկա էին առաջին տիկին Աննա Հակոբյանը, հասարակական գործիչներ, գործարարներ, շոու բիզնեսի ներկայացուցիչներ ու բազմաթիվ այլ անհատներ:

Բարեգործական երեկոն վարում էր «Հայ Մայրեր» ՀԿ խորհրդի անդամ և մշտական աջակից Նազենի Հովհաննիսյանը: Նազենին նկատեց, որ նմանատիպ երեկոների ընթացքում ամենակարևորը՝ բարության դրսևորումն է և նախատեսված դրամահավաքը պարզապես հանգանակություն չէ, այլ մարդկային պարզ շփում ու առաջնահերթ իրազեկում, որը հանգանականությունից առավել կարևոր է:

Աղբյուրը

Spread the love
  •   
  •   
  •   
  •