«9 թեստի պատասխանը ստացվել է. կորոնավիրուս չի հայտնաբերվել». Նիկոլ Փաշինյան

9-ը կասկածելի դեպքերով թեստերի պատասխաններում ՀՀ առողջաահության նախարարն ինձ քիչ առաջ տեղյակ պահեց, որ բոլոր դեպքում պատասխանը բացասական է, այսինքն՝ նշանակում է այդ քաղաքացիների մոտ կորոնավիրոս չի հայտնաբերվել: Այս մասին այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան:

«Հաստատվել է, որ նրանք ուղղակի մրսած են և կորոնավիրուս չունեն»,-ասաց վարչապետը և նշեց, որ այս պրոցեսը շարունականան, և երբ հայտնաբերվում է կասկածելի դեպքեր կամ մարդիկ են ասում, որ կասկածում են՝ այդ դեպքերը պատշաճ ստուգվել են:

Վարչապետը տեղեկացրեց, որ Գոլդեն փելես հյուրանցում գտնվող հայրանակիցների, ինչպես նաև կորոնավիրուսով հիվանդ քաղաքացու մոտ նեգատիվ փոփոխություն չկա: «Նրանք շարունակում են ջերմություն չունենալ, ինչը շատ լավ նշան է»,-ասաց նա:

9 թեստերի պատասխանները ստացվել են. կորոնավիրուս չի հայտնաբերվել:

Posted by Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան on Monday, March 2, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ