Ով է վարչապետի նորանշանակ խոսնակը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ այսօր Մանե Գևորգյանը նշանակվել է իր մամուլի քարտուղար։

Նրա ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Մանե Գևորգյանն աշխատել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռությունում՝ որպես միջազգային լրատվամիջոցների հետ կապերի համակարգող:

Գևորգյանը նաև աշխատել է ՍիվիլՆեթի հանձնարարությունների գծով խմբագիր։
Նա սովորել է Թաֆթսի համալսարանի Ֆլետչերի դպրոցում։

Մանե Գևորգյանը նաև եղել է Վարդան Օսկանյանի օգնականը, երբ նա պատգամավոր էր։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ