«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը Արարատ Միրզոյանի թեկնածությունը կառաջադրի ԱԺ նախագահի պաշտոնում, իսկ Լենա Նազարյանի թեկնածությունը՝ ԱԺ փոխնախագահի պաշտոնում։
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց Լենա Նազարյանը։
Նշենք, որ Մարիոթում տեղի է ունենում «Իմ քայլը» խմբակցության ժողովը։