«Տեղի է ունեցել շատ լուրջ քննարկում». Նիկոլ Փաշինյան

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը, այսպես թե այնպես, 2020 թվականին ռոտացիոն կարգով փոխանցվելու է հաջորդին. մենք հետագա 9-10 տարիների գլխավոր քարտուղարության, ՀԱՊԿ-ի էության մասին ենք քննարկումներ ունենում:

Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 19-ին, Դիլիջանում, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Դա է ամենակարևորը: Թույլ տվեք ասել, որ մենք մեր խնդիրն արդեն իսկ լուծել ենք, որովհետև ՀԱՊԿ-ի ներսում տեղի է ունենում ևտեղի է ունեցել շատ լուրջ խոսակցություն, որը ստեղծման առաջին օրից ոչ մի անգամ այդպիսի լուրջ խոսակցություն տեղի չի ունեցել»,-ասաց նա:

Փաշինյանը նկատեց, որ այսօր շատ քննարկվում է ՄԱԿ-ում Ղրիմի հարցով Հայաստանի քվեարկության հարցը. «Բայց սա ՀԱՊԿ-ի հետ շատ ուղիղ կապված խնդիր է: Սա կապված է այն կոնտեքստի հետ, որ մենք առաջադրում ենք:

Հիմա մենք մեր դաշնակցային պարտավորություններին հավատարիմ ենք մնում բոլոր ատյաններում, իսկ ՀԱՊԿ մյուս երկրները ոնց են քվեարկում այս պայմաններում: Սա գլոբալ հարց է: Մենք այս հարցը մտադիր ենք բարձրացնել և բարձրացնում ենք»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ