Ո՞ր 3 լեզուներն է պարապում Նիկոլ Փաշինյանը

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը խոստովանում է՝ շաբաթվա ընթացքում 3 լեզու է պարապում՝ անգլերեն, ռուսերեն եւ ֆրանսերեն:

Այս մասին նա ասաց այսօր Դիլիջանում «Ներուժ» ծրագրի բացման ժամանակ, երբ ծրագրի մասնակիցներից մեկը հետաքրքրվեց՝ թե հաջորդ սովորելիք լեզուն ո՞րն է: «Ես ճիշտն ասած, ես շարունակում եմ սովորել այն լեզուները, որոնք գիտեմ:

Ամեն օր, շաբաթվա ընթացքում 3 լեզու եմ պարապում՝ անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն: 

Կարծում եմ՝ առայժմ բավարար է: Եթե ժամանակս ների, գուցե եւս էլի լեզուներ սովորեմ»: Փաշինյանն ասաց, որ նոր Հայաստանում կրթական համակարգը պետք է մարդկանց քաջալերի, որպեսզի երեք լեզվի տիրապետեն, սա նաեւ Հայաստանի ու քաղաքացիների մրցունակության գրավականը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ