Գիշերը հակառակորդը գնդակոծել է Ոսկեպարը

Ադրբեջանական զինուժը տարբեր տրամաչափի զինատեսակներից գիշերը գնդակոծել է Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեպար գյուղը:

ՀՀ Պն խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը 1lurer.am-ին ասել է, որ կրակոցները եղել են թե հայկական մարտական դիրքերի, թե Ոսկեպար գյուղի ուղղությամբ: Կրակոցները տևել են մոտ երկու ժամ: Բարեբախտաբար, տուժածներ չկան:

Կրակոցների հետևանքով վնասվել է գյուղացիներից մեկի տան պատշգամբը: Հիշեցնենք, որ օրեր առաջ հակառակորդը կրակել էր նաև Տավուշի մարզի սահմանամերձ Կոթի գյուղի ուղղությամբ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ