Մոտ օրերս Հայաստան կներկրվի ևս 50 հազար դիմակ, որոնք պետք է կրել միայն փակ տարածքներում․․․

Դիմակների դեֆիցիտ կա բոլոր երկրներում, և պետք է մեծացնել դրանց մատակարարումը Հայաստան: Այդ մասին հրավիրված մամուլի ասուլիսին հայտնեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նա նշեց, որ արդեն 165 հազար դիմակ ներկրվել է, 50 հազար էլ կհասնի մի քանի օրում բժշկական հաստատությունների կարիքը բավարարելու համար:

«Հայաստանում չկա դիմակների արտադրություն, քանի որ աշխարհում արտադրության ծավալներն արդեն մեծ են, բայց հիմա ես կոչ եմ անում մեր գործարարներին զբաղվել այդ հարցով»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ խոսքը արտադրություն հիմնելու մասին չէ, քանի որ դա այս պահին հնարավոր չէ՝ չկա հումք, չկան սարքավորումներ:

Ըստ Ա.Թորոսյանի՝ պետք չէ դիմակներ կրել փողոցով քայլելիս, դիմակ պետք է կրել փակ տարածքներում՝ հատկապես հիվանդ մարդկանց հետ շփվելիս:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ