«Կորոնավիրուսով վարակված մեր հայրենակիցը լավ է, նույնիսկ ջերմություն չունի»․ վարչապետ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի էջում գրել է, որ այսօրվա երթը՝ նվիրված Մարտի 1-ի զոհերի հիշատակին, չեղարկվում է։

«2. Կորոնավիրուսով վարակված մեր հայրենակիցը լավ է, նույնիսկ ջերմություն չունի։

3. Պացիենտի հետ շփում ունեցած անձանց մեկուսացման գործընթացը ավարտին է մոտենում։ Նրանք բոլորը տրամադրված են համագործակցային, ինչի համար շնորհակալություն եմ հայտնում։

4. Պարզվել է որ պացիենտը Թեհրանից ժամանելուց հետո տաքսի չի նստել։ Օդանավակայանից տուն գնացել է նույն օդանավով ժամանած ծանոթի մեքենայով, տնից հիվանդանոց՝ շտապօգնության մեքենայով, ինչը լավ է, որովհետև շփումների պոտենցիալ շրջանակը էականորեն նեղացել է։

5. Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ինչպես եւ ասել էի, ժամը 12.00-ին ասուլիս կհրավիրի և  կպատասխանի բոլոր հարցերին»,- գրել է վարչապետ Փաշինյանը։

Սիրելի հայրենակիցներ, 1. Այսօրվա երթը՝ նվիրված Մարտի 1-ի զոհերի հիշատակին, չեղարկվում է։2. Կորոնավիրուսով վարակված…

Posted by Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան on Saturday, February 29, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ