«Ապացուցված չէ, որ կարանտինը աշխատող գործիք է»․ Արսեն Թորոսյան

Մեր կողմից իրականացվող հակահամաճարակային միջոցառումները՝ նոր կորոնավիրուսով վարակվածության տարածումը կանխարգելելու համապատասխանում են բոլոր չափանիշներին և թերացման մասին խոսելը պարզապես ավելորդ է: Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսին հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Անդրադառնալով այն հանգամանքին, թե ինչու օդանավով իրանից ժամանած քաղաքացիներին կարանտին չի հայտարարվել, Արսեն Թորոսյանը նշեց. «Ապացուցված չէ, որ դա աշխատող գործիք է և որևէ կերպ խորհուրդ չի տրվում որևէ միջազգային առողջապահական կազմակերպության կողմից: Այն, ինչ տեղի է ունեցել երեկ դա կլասիկ, ճիշտ հայտնաբերված դեպքի մասին է խոսքը, այսինքն, հենց այդպես էլ պետք է լիներ»:

Նախարարի խոսքով՝ Թեհրանից օդանավով ժամանածները՝ թե՛ ուղևորները, թե՛ անձնակազմը կրել են դիմակներ, իսկ ՀՀ-ում ունեցել են օդանավակայանից դուրս գալու առանձին ուղի:

«Նրանք պրակտիկորեն որևէ մեկի հետ չեն շփվել և վտանգ շատ քիչ են ներկայացրել իրենց կողքի մարդկանց համար: Նորից միազգային ռեկոմենդացիաների համաձայն, եթե ինքնաթիռում հայտնաբերվում է կորոնավիրուսով վարակված որևէ անձ անկախ նրա մոտ եղած հիվանդության ծանրությունից, որովհետև ես ասացի, որ պրակտիկորեն դա որևէ կերպ չի արտահայտվում այս պահին: Խորհուրդ է տրվում դրանից երկու շարք առաջ, երկու շարք հետ և իր շարքը մեկուսացնել 14 օր ժամանակով, ինչը այս պահին կատարվում է»,- հայտնեց նա:

Արսեն Թորոսյանի տեղեկացմամբ՝ բացի կորոնավիրոսով վարակված քաղաքացուց մեկուսացվել են ուղևորին օդանավակայանից տեղափոխած քաղաքացին, ինչպես նաև շտապօգնության անձնակազմը, որը պացիենտին տանից տեղափոխել է հիվանդանոց:

«Դրանից դուրս գտնվող անձինք չեն համարվում ռիսկի գոտում գտնվող: Ավելին, եթե կնոջ մոտ վիրուսի բացակայությունն ենք նայում, կարող ենք ենթադրել, որ շատ քիչ է հավանականությունն այլ անձանց վարակելու: Սակայն, չբացառելով դա մենք բոլոր ուղևորներին պահում ենք հսկողության տակ»,- նշեց առողջապահության նախարարը:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ասուլիսը։ Կրկին կոչ եմ անում պահպանել հանգստություն, վստահել միայն կառավարության…

Posted by Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան on Sunday, March 1, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ