Ոստիկանները հանցանքի վայրում բռնել են դեղատունը թալանողին

Փետրվարի 29-ին, ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները՝ գիշերային ուժեղացված ծառայության ժամանակ բացահայտել են գողության դեպք:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները ժամը 04:30-ի սահմաններում, Հրազդան քաղաքի կենտրոն թաղամասի 52/8 հասցեում գործող դեղատնից գողություն կատարելու կասկածանքով Հրազդանի ոստիկանություն են բերման ենթարկել Հարություն Հ.-ին:

Հարություն. Հ.-ն նշված դեղատնից գողություն կատարելուց հետո, երբ նկատել է ոստիկանության աշխատակիցներին, դիմել է փախուստի, սակայն Հրազդանի ոստիկանները հետապնդելով նրան, բռնել են:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ