Հանրաքվեն լուծելու է Քոչարյանի պատասխանատվության հարցը.․․

– Ես մի դետալ հիշեցի՝ օրեր առաջ Մարտի 1-ի գործով դատական նիստին երկրորդ նախագահը այսպիսի ուղղում արեց, որ ինքը ոստիկանությանը հրամաններ տալու իրավասություն չուներ սահմանադրորեն:

– Միգուցեև սահմանադրորեն իրավունք չուներ, բայց կան նաև չգրված օրենքներ: Ես վստահեցնում եմ՝ ոչ մի ոստիկանապետ չի տա հրաման կրակելու ժողովրդի վրա: Ռ. Քոչարյանը դա անում է իր վրայից պատասխանատվությունը հանելու նպատակով, այդպես փորձում է համոզել, որ իր մեղքը այդ արյունահեղության մեջ չկա, ինչը բացարձակապես սուտ է:

Եվ, ի դեպ, այս հանրաքվեն լուծելու է նաև Ռոբերտ Քոչարյանի պատասխանատվության հարցը: ՍԴ-ն սպասում է ՄԻԵԴ-ի եզրակացությանը, և կարևոր չէ, թե ինչ է պատասխանելու, իրենց պետք է հիմք ունենալ և իրենց որոշումը կայացնել, որ դա չի համապատասխանում Սահմանադրությանը, և դրանով Ռ. Քոչարյանը կազատվի քրեական պատասխանատվությունից և ընդհանրապես Մարտի 1-ի իրադարձությունների համար պատասխանատվությունից:

Սա է պլանը, մշակված է, որ պետք է արվի մինչև ապրիլի 5-ը: Եթե հանրաքվեով դադարեցվի այս կազմով ՍԴ-ի գործունեությունը, այս պլանը չի իրագործվի: Հայաստանում քրեապետության շոշափուկները թափանցել են շատ տեղեր… Տաղանդավոր հանցագործներ են:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ