«Շոկ ապրեցի երբ իմացա, որ կրակել են ընկերոջս վզին»․ Հայկ Ստեփանյանը նոր մանրամասներ է պատմում

2008-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ բողոքող քաղաքացիների շուրջօրյա խաղաղ հավաքը մարտի 1-ի առավոտյան ընդհատվում է ոստիկանության հարձակմամբ։ Վերջիններս հայտարարում են, թե տեղեկություն ունեն հրապարակում զենք-զինամթերքի առկայության մասին։ Ոստիկանությունը հայտարարում է, թե օպերատիվ տեղեկություններ է ունեցել Երևանում զանգվածային անկարգությունների կազմակերպման մասին։

Ոստիկանները Ազատության հրապարակում կիրառում են մահակներ, էլեկտրաշոկեր։ Ըստ Լևոն Տեր-Պետրոսյանի շտաբի՝ այդ պահին հրապարակում խաղաղ գիշերել են 4000 քաղաքացիներ։

Ազատության հրապարակից քաղաքացիները շարժվում են քաղաքի տարբեր ուղղություններով, ոստիկանների կողմից հետապնդվում և ծեծվում։ Ծեծի են ենթարկվում նաև Ազատության հրապարակի մոտակայքում գտնվող այնպիսի մարդիկ, ովքեր հավաքների հետ որևէ կապ չունեին։ Ի վերջո, քաղաքացիները  հավաքվում են Մյասնիկյանի արձանի մոտ՝ Երևանի քաղաքապետարանի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, Իտալիայի դեսպանատների մերձակայքում։

Այդ ընթացքում հեռուստատեսությամբ ցուցադրվում են իբր հայտնաբերված ռազմամթերքի, ձողերի կադրեր։ Տեր-Պետրոսյանն ասում է, որ սեփական աչքով տեսել է, թե ինչպես են ոստիկաններն այդ ձողերը տեղավորում հրապարակում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ