0038 հրամանի կոնտեքստում Հայաստանի Զինված ուժերի մի շատ մեծ հատված ներգրավված է եղել այդ պրոցեսներին. հիմա ի՞նչ ենք առաջարկում, Զինված ուժերի այդ հատվածը կտրել անջատե՞լ ՀՀ զինված ուժերից:
Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 19-ին, Դիլիջանում, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Հայաստանի ԶՈւ գլխավոր շտաբի հետախուզության վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի վարչապետի խորհրդական նշանակվելու հետ կապված դժգոհությանը։
Նշվում է, որ Արշակ Կարապետյանին մեղադրում էն ապրիլյան պատերազմի ժամանակ լուրջ թերացումների համար, նաեւ նա 0038 գաղտնի հրամանով եղել է կայազորի ղեկավար:
«0038 հրամանի հետ կապված քննություն է ընթանում, որը վերաբերում է բոլոր այն մարդկանց, որոնց գործողություններում առերեւույթ ի հայտ են գալիս հանցագործության հատկանիշներ ու կապ չունի, թե այդ մարդը ով է:
Մենք խոսում ենք մարտի 1-ին զինված ուժերի ներգրավվածության մասին: Զինված ուժերի այդ ներգրավված ներկայացուցիչների 90 տոկոսն այսօր էլ շարունակում են ծառայել: