Ադրբեջանը փակեց Իրանի հետ սահմանը

Ադրբեջանի կառավարության օպերատիվ շտաբը հաստատել է, որ Իրանից վերադարձած երկու քաղաքացի հոսպիտալացվել է, նրանք կորոնավիրուսի վարակակիր են:

Ավելի վաղ Բաքվում հոսպիտալացվել էր Ռուսաստանի մի քաղաքացի, որ նույնպես Իրանից էր վերադարձել:

Ադրբեջանի կառավարությունը որոշել է փակել Իրանի հետ սահմանը: Հակառակորդի ռազմական գերատեսչությունը հաղորդել է, որ զինված ուժերում սանիտարա-համաճարակային իրավիճակը վերահսկվում է, ինչից կարելի է ենթադրել, որ բանակում նույնպես կորոնավիրուսի կասկածանքով հոսպիտալացվածներ կան:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ