Արցախի հարցը լուծելու համար Լապշինն առաջարկում է իրեն վարակել կորոնավիրուսով և ուղարկել Բաքու

Իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը ինքնատիպ «լուծում» է ներկայացրել Արցախյան հակամարտության լուծման համար։ Նա առաջարկում է, որ ինքը գնա Իտալիա, վարակի նոր կորոնավիրուսով, ինչից հետո իրեն այնտեղ կձերբակալեն Ադրբեջանի իշխանությունները։

Ինչպես և առաջին ձերբակալության ժամանակ, Լապշինը հույս ունի, որ այդ դեպքում ևս իրեն Բաքու կտեղափոխեն Ադրբեջանի նախագահի ինքնաթիռով։ Այդ դեպքում բլոգերը կկարողանա վարակել Ադրբեջանի իշխանավորներին, ու հարցը «կլուծվի» ինքնըստինքյան։

Լապշինն իր կատակը նույնիսկ նկարազարդել է՝ տեղադրելով իրերի այդպիսի զարգացման դեպքում «պոստապոկալիպտիկ» Բաքվի լուսանկարը։

Мне пришла в голову идея, как очень элегантно решить карабахский конфликт между Арменией и Азербайджаном. Я поеду в…

Posted by Alexander Lapshin on Saturday, February 29, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ