«Իմ կյանքում կանայք շատ են եղել և շատ են»․ Աղաս Մանուկյան

Դերասան, հումորիստ Աղաս Մանուկյանը ներկայումս նկարահանվում է «Հարս չկա» հումորային նախագծում, բացի այդ, շուտով հանդես կգա  նոր «սթենդ ափ»-ով։ Ավելի քան 7 տարի ամուսնացած դերասանը պատրաստվում է ապրիլի 1-ին ներկայացնել «Աղասի 10 կանայք» պրովոկացիոն վերնագրով «սթենդ ափ»-ը։

«Ներկայացումն ամբողջությամբ կանանց մասին է: Այնպես չէ, որ միայն կանանց մեկամսյակի ընթացքում է լինելու, քանի որ, համաձայն նախնական պայմանագրի, ամենաքիչը մեկ տարի «Աղասի 10 կանայք» կլինի բեմում։ Վերնագրում նշված 10 թվի մասին Աղասը նախընտրեց չխոսել՝ ներկայացման հետաքրքրությունն ու ինտրիգը պահելու համար։

«Սթենդ ափ»-ում՝ 10 կին է նշվում, հարցին՝ իրականում քանի՞ կին է եղել հումորիստի կյանքում, նա պատասխանեց․ «Այդ հարցին կփորձեմ չեզոք պատասխանել՝ իմ կյանքում կանայք շատ են եղել և շատ են»։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ