Թբիլիսին չեղարկել է դեպի Երևան թռիչքները․ պատճառը հայտնի չէ

Թբիլիսին չեղարկել է դեպի Երևան թռիչքները: Այս մասին տեղեկացնում է «Ալիք Մեդիա»-ն։

Ինչպես հայտնի է, այսօր երեկոյան 18:50-ին Թբիլիսիից Երևան չվերթ պետք է կատարեին ինչպես Georgian Airways, այնպես էլ Armenia Aircompany-ի ինքնաթիռները, սակայն Թբիլիսին չեղարկել է թռիչքները:

Թռիչքների չեղարկման պատճառը դեռևս հայտնի չէ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ