«Ապրիլի 5-ին ես ասելու եմ իմ ԱՅՈ-ն Հեղափոխությանը» . Մհեր Արմենիա

Երգիչ երգահան Մհեր Արմենիան խոսել է ապրիլի 5-ին անցկացվող հանրաքվեից և թավշյա հեղափոխությունից , նա նաև իր էջում տեղադրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի լուսանկարը «ԱՅՈ»-ի պոստերներով .

«Հոգնել եմ լռելուց .

Անձամբ ես չեմ մասնակցել թավշյա հեղափոխությանը , որը տեղի ունեցավ իմ երկրում 2018 թվականին: Բայց ես տեսել եմ մարդկանց դեմքերի ուրախությունը, ես տեսա, թե ինչ հույսով են նրանք սպասում մեր երկրում այս փոփոխություններին: Փոփոխությունները եղան: Դրանք տեղի են ունենում նաև հիմա, բայց ինչպես ասում են «Մոսկվան միանգամից չի կառուցվել»:

Մենք պետք է հասկանանք , որ հնարավոր չէ փոփոխությունները զգալ այնքան արագ , որքան մենք բոլորս ենք ցանկանում , մեզ պարզապես չի բավարարում համբերությունը:

Հայաստանի նոր ղեկավարությունը անում է հնարավոր ամեն ինչ , որպեսզի արդարացնեն բոլոր այն մարդկանց հույսերը , ովքեր իրենց ձայն են տվել երկրիս նոր իշխանություններին:

Ես իմ ամբողջ կյանքում հետևել եմ և շարունակելու եմ հետևել, թե ինչ է կատարվում Հայաստանում , ինձ համար, որպես Հայրենասեր մարդու, իմ հայրենիքի ճակատագիրը շատ կարևոր է:

Հեղափոխությունը պետք է հասնի իր տրամաբանական ավարտին և դա պետք է լինի սահմանադրական բարեփոխումների և փոփոխությունների միջոցով: Այդ ժամանակ արդեն բոլորս կտեսնենք մեր երկրում տեղի ունեցածի ամբողջական պատկերը:

Անձամբ ես 2020 թ-ի ապրիլի 5-ին ասելու եմ իմ ԱՅՈ-ն Հեղափոխությանը և բարեփոխումներին: Ես կողմ եմ նոր իշխանությունների բոլոր այն փոփոխություններին , որոնք միայն բարորություն կբերեն մեր երկրին :

Ես խնդրում եմ որպեսզի իմ խոսքերը չքաղաքականացնեք , սա միայն իմ անձնական կարծիքն է:» – ասել է երգիչը և վերջում ավելացրել հեշտեգներ:

#այո #armenia# #primeminister

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ