Առնոլդ Շվարցենեգերն ավանակ է գնել և գրասենյակ է գնում ընտանի կենդանու հետ

Դերասան Առնոլդ Շվարցենեգերը ավանակ է գնել և գրասենյակ է գնում նրա հետ: Նոր ընտանի կենդանու հետ տեսանյութը նա տեղադրել է իր Instagram-օգտահաշվում:

Հոլովակում երևում է, թե ինչպես է դերասանը շենք մտնում ոչ մեծ ավանակի հետ, իսկ կողքից քայլում է պոնին: «Այս անգամ ես բերել եմ Լուլուին»,- գրել է Շվարցենեգերը:

Վիսկի անունով պոնին նույնպես պատկանում է դերասանին: Ավելի վաղ նա նաև գրառումներ էր հրապարակել, որոնցում պատմում էր, որ երբեմն աշխատավայր է գնում պոնիի հետ, քանի որ գրասենյակը pet-friendly-քաղաքականության կողմնակից է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ