«Արա, ի՞նչ թավիշ, ընենց կատաղած դեմքեր ես տեսնում, որ չգիտեմ՝ ինչ են»․ Արսեն Սաֆարյան

«Մենք մի քիչ զգույշ պիտի իրար վերաբերվենք, մի քիչ իրար սիրելով, չէ՞ որ էս փոփոխությունների անունն էր թավշյա, սիրո հեղափոխություն: Մեկ-մեկ ընենց կատաղած դեմքեր ես տեսնում, որ ասում ես՝ արա, էս ի՞նչ թավիշ, էս չգիտեմ ինչ է»,- 24 TV-ի «Ժամադադար» հաղորդաշարի եթերում նշեց երգիչ Արսեն Սաֆարյանը:

Նա թավշյա հեղափոխությունից հետո ամենակարևոր ձեռքբերումը համարում է քաղաքացիների իրավունքի փոփոխությունը երկրում, որ այսօր ամեն մեկը մտածում է՝ այո՛, ես պահանջատեր եմ. «Ես չեմ ուզում, որ իմ երեխան ինչ-որ մեկի մեքենայի ճռռոցից վախենա:

Ես ուզում եմ, որ մեր իշխանություններն ամեն ինչ տանեն էն ճանապարհով, որ բոլոր ոլորտներում գործի սիստեմը, որ որևէ մեկի անձնական որոշմամբ երկրում փոփոխություններ չլինեն»,-ասել է երգիչը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ