«Էս կոնֆետը կարա՞մ տանեմ Արփիին տամ». Փաշինյանը՝ բնակչին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս պահին շրջում է Երևանի շենքերով ու քաղաքացիների հետ զրուցում, թե կառավարության կողմից երեք անգամ հարապարակված 100 փաստը ինչպես է ազդել նրանց վրա:

Երևանի բնակիչներից մեկը ի պատասխան Նիկոլ Փաշինյանի այն դիտարկմանը, որ եկել է որոշ հարցեր քննարկեն, նշեց. «Ես քաղաքականից հեռու եմ», Փաշինյանն էլ արձագանքեց. «Լավ ա, որ քաղաքականից հեռու մարդ եք»:

Փաշինյանը հետաքրքրվեց, թե բնակարանում ովքեր են ապրում: Կինը նշեց, որ որդու և հարսի հետ է ապրում, ով շուտով երեխա է ունենալ: Ի պատասխան Փաշինյանի այն հետաքրքրությանը, թե որերորդ երեխան է ու երբ է ծնվելու՝ կինը նշեց, որ առաջինն է և ծնվելու է մայիսին: Վարչապետը արձանագրեց. «Մի քիչ ձեր բախտը չբերեց, բայց եկեք արձանագրենք, որ մյուս երեխայի համար ավելի շատ գումար է ստանալու, քանի որ նոր օրենքը ուժի մեջ է մտնում հուլիսի 1-ից»:

Վարչապետը քաղաքացուն քարոզչական բուկլետ նվիրեց՝ ՀՀ հպարտ քաղաքացու անձնագիրը, որտեղ իր ձեռքով լրացրեց կնոջ անուն ազգանունը:

Բնակարաններից մեկում էլ  վարչապետին կոնֆետ հյուրասիրեցին, որը վարչապետը խնդրեց վերցնել փոքր դստեր համար։

Տարա՜վ… կանֆետը տարավ… )) էն էլ ինչ կանֆետ, ՄԱսկվայի խնամիների ուղարկած… :D

Posted by Taron Chakhoyan on Friday, February 28, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ