«Շուրջ 1.5 մլրդ. դրամ կտրամադրվի Ադրբեջանից 112 ընտանիքի բնակարանային խնդրի լուծման համար…». վարչապետ Փաշինյան

Կառավարության որոշմամբ շուրջ 1.5 մլրդ. դրամ կտրամադրվի Ադրբեջանից բռնագաղթած 112 ընտանիքի բնակարանային խնդրի լուծման համար։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«10 տարի այս ուղղությամբ Կառավարությունը համարյա ոչինչ չէր արել»,-հավելել է նա:

Նշենք, որ այս պահին վարչապետը գտնվում է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, որտեղ իր հարգանքի տուրնք է մատուցում Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում 1988 թվականին տեղի ունեցած հայկական ջարդերի զոհերի հիշատակին:

Փաստ համար 50. Կառավարության որոշմամբ շուրջ 1.5 մլրդ. դրամ կտրամադրվի Ադրբեջանից բռնագաղթած 112 ընտանիքի բնակարանային խնդրի լուծման համար։ 10 տարի այս ուղղությամբ Կառավարությունը համարյա ոչինչ չէր արել։

Posted by Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան on Thursday, February 27, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ