Նիկոլ Փաշինյանը՝ Նախիջևանի ուղղությամբ ադրբեջանական դիրքերի տեղաշարժի մասին

Նիկոլ Փաշինյանի պնդմամբ, Նախիջեւանի ուղղությամբ դիրքային տեղաշարժերի 95 տոկոսը տեղի է ունեցել փետրվար-մայիս ամիսներին: Այսօր լրագրողների հետ զրույցում մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարությունը, ըստ որի` Նախիջեւանի ուղղությամբ 11 հազար հեկտար տարածք իրենց վերահսկողության տակ են վերցրել, Նիկոլ Փաշինյանն ասաց.

«Եթե չեմ սխալվում, պաշտպանության նախարարը մի քանի անգամ հրավիրել է լրագրողների խմբի եւ նրանք գնացել ու տեղում սահմանային իրավիճակին ծանոթացել են: Ես տեսնում եմ, որ նախորդ իշխանության ներկայացուցիչները ինչ-որ մեկնաբանություններ են անում:

Նախիջեւանի ուղղությամբ դիրքային խնդիրները, որոնք տեղի են ունեցել, 95 տոկոսը տեղի է ունեցել փետրվար-մայիս ամիսներին: Եթե ինչ-որ բան տեղի է ունեցել, ուրեմն տեղի է ունեցել այդ ամիսներին, իմ վարչապետ դառնալուց առաջ: 

Իսկ իրականում տեղի են ունեցել դիրքերի որոշակի տեղաշարժեր, որոնք եղել են երկու կողմից: Ես պաշտոնապես ասում եմ, որ այն տարածքները, որոնք մայիսի 8-ի դրությամբ եղել են Հայաստանի ԶՈՒ վերահսկողության ներքո, բոլորը շարունակում են մնալ մեր վերահսկողության ներքո: 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ