«Մի մետրից ավելի չեք մոտենում». Իրանից ժամանածներին ուղեկցում էր հատուկ հանդերձանքով աշխատակիցը

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆբ-ի իր էջում գրել է․

Թեհրանից ժամանեց հերթական և կարծես թե այս պահին վերջին ինքնաթիռը մեր 82 քաղաքացիներով։ Նրանց կրկին ուղեկցել էր մեր մասնագետը՝ հենց Թեհրանից հետևելով նրանց ինքնազգացողությանը և օբյեկտիվ ախտանշաններին։ Ուղևորներից ոչ մեկ չի ունեցել բարձր ջերմություն կամ սուր շնչառական վարակի ախտանիշ։

Նրանք բոլորը կգտնվեն տնային հսկողության տակ։

Մինչ օրս կատարվել է 108 լաբորատոր տեստ. բոլորը եղել են բացասական։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ