Սումգայիթի սպանդից անցել է 32 տարի

Լրանում է Խորհրդային Ադրբեջանի կողմից Սումգայիթ քաղաքում հայերի նկատմամբ պետական մակարդակով իրականացված դաժան սպանդի ու տեղահանության 32-րդ տարելիցը:

Պաշտոնական տվյալների համաձայն՝ 1988 թ-ի փետրվարի 27-29-ը տեղի ունեցած սումգայիթյան ջարդերին զոհ գնացին 32, իսկ անկախ աղբյուրների համաձայն՝ հարյուրավոր հայեր:Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին 2-րդը Ծիծեռնակաբերդի բարձունքում հարգանքի տուրք են մատուցել Սումգայիթում տեղի ունեցած ոճրագործության անմեղ զոհերի հիշատակին:

«Կառավարության որոշմամբ շուրջ 1.5 մլրդ. դրամ կտրամադրվի Ադրբեջանից բռնագաղթած 112 ընտանիքի բնակարանային խնդրի լուծման համար»,- ՖԲ-ում գրել է Հայաստանի վարչապետը՝ ավելացնելով, որ 10 տարի այս ուղղությամբ Կառավարությունը համարյա ոչինչ չէր արել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ