«Քոչարյանը պետք է դատվի !!!». բողոքի ակցիա ընդդեմ Քոչարյանի

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները պատրաստվում են բողոքարկել կալանքի որոշումը Վճռաբեկ դատարանում։

Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ երկրորդ նախագահի փաստաբանական թիմից` հավելելով, որ ստացել են Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման վերաբերյալ Վերաքննիչ դատարանի դեկտեմբերի 7-ի որոշումը։

«Այս պահին պաշտպաններն աշխատում են միաժամանակ նաև Սահմանադրական դատարան և Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու ուղղությամբ»,– հայտնում են գրասենյակից։

Հիշեցնենք, որ Վերաքննիչ դատարանը՝ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ, դեկտեմբերի 7-ին կայացրած որոշմամբ մերժել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի բողոքները և անփոփոխ թողել առաջին ատյանի դատարանի հուլիսի 27-ի որոշումը՝ համաձայն որի Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ