Կանադայի Խորհրդարանում բարձրացվել է Բաքվի հայկական ջարդերը դատապարտող հերթական հայտարարությունը

Կանադայի Համայնքների պալատի Ազատական կուսակցության պատգամավոր, ծագումով լիբանանցի Ֆայսալ էլ-Խուրին այսօր հերթական հայտարարությամբ է հանդես եկել՝ ի հիշատակ Բաքվում և Սումգայիթում հայ բնակչության դեմ իրականացված ջարդերի։

Կանադայի Ազատական կուսակցության պատգամավոր Էմանուելա Լամբրոպուլոսը նշել է .

«30 տարի առաջ տեղի ունեցան Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում հայերի ջարդերը: 7 օրվա ընթացքում հարյուրավոր հայեր ենթարկվեցին բռնությունների, սպանվեցին, արտաքսվեցին քաղաքից: Այդ հանցագործություններով երկրում ավարտին հասցվեցին հայերի նկատմամբ սկսված էթնիկ զտումները: Մոտ 500 հազար հայ տեղահան եղավ ու ցրվեց աշխարհով մեկ, այդ թվում եկան Կանադա: Հայերի կոտորածներ էին եղել նաև Սումգայիթում, ինչը ցնցել էր ամբողջ աշխարհը»

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ