Դրամական մրցանակի արժանացան «Այո՛» քարոզչության լոգոյի իրական հեղինակները

«Այո՛» քարոզչության լոգոյի համար նախատեսված դրամական մրցանակն այսօր հանձնվել է  իրական հեղինակներին:

Մրցանակային 3 միլիոն դրամը հավասարապես բաշխվել է  «Երեկոյան Երևան» օրաթերթի 1991-ի խմբագիր Նորայր Ենգիբարյանի, գծանկարիչներ Ցոլակ Կանթեղ Ղանդիլյանի և Ստեփան Նարոյանի իրավահաջորդի միջև: Մրցանակները հանձնել է «Այո» շտաբի ղեկավար Սուրեն Պապիկյանը:

«Շատ կարևոր էին մեր քայլերը՝ ուղղված գտնելու հեղինակներին և նաև «Երեկոյան Երևան» թերթի խմբագրին, նկարիչներին, անձնակազմին: Մեզ հաջողվեց նրանց գտնել: Վերջնական որոշումը մեր այսպիսին էր. արդարությունը վերականգնելու համար և նաև բարոյական առումով ճիշտ ու մաքուր պրոցես ունենալու համար, մենք պետք է նախատեսված 3 միլիոն դրամը բաշխենք «Երեկոյան Երևան» թերթի երկու նկարչի և խմբագրի միջև»,- իր խոսքում նշեց Սուրեն Պապիկյանը:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ